Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հանրապետությունում հրդեհավտանգության աստիճանը բարձր է

Հանրապետությունում հրդեհավտանգության աստիճանը բարձր է
16.06.2012 | 01:38

Հանրապետությունում տիրող ջերմաստիճանային բարձր ֆոնի պատճառով նախալեռնային գոտու շրջաններում հրդեհավտանգության աստիճանը 3-րդ կարգի է, Երևանում, Արարատյան դաշտում, Մեղրիում, Սյունիքում` 4-րդ կարգի: Հրդեհից և դրա բռնկման վտանգից խուսափելու համար անհրաժեշտ է ծայրահեղ զգուշություն պահպանել բոլոր բնակավայրերում, նրանց հարող տարածքներում, ինչպես նաև անտառային գոտիներում: Ջերմային հարված չստանալու համար պետք է խուսափել նաև արևի ժամանակ աշխատելուց և հնարավորինս քիչ լինել նրա կիզիչ ճառագայթների տակ:

Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների, մինչև հունիսի 17-ը դիտվող +33 +35 ջերմաստիճանը 18-ից հետո աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:



Դիտվել է՝ 1522

Մեկնաբանություններ